|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շեշտել է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման՝ հուսալով, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու համար կձեռնարկվեն համապատասխան միջոցառումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը տարածել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնք ընդունվել են փետրվարի 22-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև վարույթի շրջանակում: Գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահությունը Արդարադատության միջազգային դատարանին:
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար: Նա հավատում է, որ կողմերը կկատարեն որոշումները՝ այդ թվում այն որոշումը, որը վերաբերում է Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ՝ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելուն:
Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն աշխատել՝ բարելավելու երկկողմ հարաբերությունները: Նա շեշտել է, որ խրախուսում է կառուցողական երկխոսությունը։