|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի` ՆԱՏՕ-ի ռազմական քայլերին պատրաստ լինելու մասին հայտարարության վերջնագրային տոնայնությունն արգելակում է մասնագիտական երկխոսության հիման վրա իրավիճակի պարզման գործընթացը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունում. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Սթոլթենբերգը նորվեգական հեռագրային բյուրոյին տված հարցազրույցում ասել էր, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է ռազմական միջոցներ կիրառել Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի շուրջ կոնֆլիկտը լուծելու համար: