կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-05 17:44
Հասարակություն

Քաղավիացիայի կոմիտեն ուսումնասիրում է Երևան-Մոսկվա NGT 928 չվերթի շուրջ տարածված տեղեկատվության իսկությունը

Քաղավիացիայի կոմիտեն ուսումնասիրում է Երևան-Մոսկվա NGT 928 չվերթի շուրջ տարածված տեղեկատվության իսկությունը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ շարունակում է ուսումնասիրությունները՝ կապված լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվության հետ, թե «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության «Բոինգ 737» ինքնաթիռում Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս եղել են կանգնած ուղևորներ։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի քաղաքացիներ,

Հայտնում ենք, որ լրատվամիջոցների շրջանում տարածված այն տեղեկատվության շուրջ, որ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան - Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս (01.09.2019թ.) եղել են կանգնած ուղևորներ, Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն շարունակում է ուսումնասիրությունները:

Տեղեկացնում ենք նաև, որ նշված չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևորների համար նախատեսված նստատեղերի քանակը 124 է, մինչդեռ նշված չվերթի ընթացքում ինքնաթիռում եղել են 118 ուղևոր և անձնակազմի անդամները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան - Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք էր կատարել Թբիլիսիի օդանավակայանում, և նույն օրը չվերթի ուղևորները մեկ այլ ինքնաթիռով բարեհաջող կերպով տեղափոխվել են Մոսկվա»: