Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Երեք փաստ և երկու հարց:
Փաստ առաջին: ՀՀ առողջապահության նախարարը կարծում է, որ «մեր նման երկրները» պետք է մասնակցեն, օրինակ, ամերիկյան դեղագործական ընկերությունների կողմից իրականացվող կլինիկակական փորձարկումներին: Այսինքն նոր ստացված դեղերը բերեն մեզ վրա փորձարկեն ու, եթե արդյունքը դրական լինի, արդեն «ինդուստրիալ մակարդակով» այդ միջոցներն արտադրվեն ու կիրառվեն աշխարհում:
Փաստ երկրորդ: ՀՀ առողջապահության նախարարը մեր քաղաքացիներին տարատեսակ պատվաստումներ` այդ թվում տխրահռչակ գարդասիլն անելու ամենամեծ ջատագովն է:
Փաստ երրորդ: ՀՀ առողջապահության նախարարն արդեն բանակցում է պատվաստանյութեր արտադրող տարբեր ընկերությունների հետ, որպեսզի Հայաստանում Կորոնավիրուսի դեմ պատվաստումներ (թե՞ կլինիկական փորձարկումներ) իրականացվեն:
Հիմա հարցերս: Ի՞նչ եք կարծում, ինչու՞ Կորոնավիրուսն այսպես տարածվեց Հայաստանում: Եվ երկրորդ հարցս` այսքանից հետո ի՞նչ անուն տալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Բացի ВОЗ-ի տղայից, իհարկե»: