|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ելնելով կորոնավիրուսային իրավիճակից, նախաձեռնել է բացօթյա ներկայացումների բեմադրական աշխատանքներ` պահպանելով պարետի ցուցումները:
Քանի որ թատրոնն ունի գեղեցիկ բակ, փորձ արվեց այն օգտագործել բացօթյա ներկայացումներ բեմադրելու և խաղալու համար։ Այս պահին ընթանում են բեմադրական փորձերը մանկական ներկայացման համար։ Ներկայացումը շուտով պատրաստ կլինի, իսկ թե երբ այն կհանձնվի հանդիսատեսի դատին, կախված կլինի միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ պարետի և ԿԳՄՍ նախարարության որոշումներից։

Մանկական ներկայացումը բեմադրված է վեց հեքիաթների մոտիվներով՝ «Մատնաչափիկ», «Մոխրոտը», «Սուտլիկ որսկանը», «Գեղեցկուհին և հրեշը», «Կոշկավոր կատուն» և «Բժիշկ Այբոլիտը»։ Բեմադրված են հատվածներ հեքիաթներից՝ երաժշտական և պարային անցումներով։ Հանդիսատեսին շատ հետաքրքիր վերջաբան է սպասվում «Բժիշկ Այբոլիտը» բեմադրության ավարտին:
Սիրով սպասում ենք համավարակի ավարտին, որպեսզի կրկին դիմավորենք մեր շատ սիրելի հանդիսատեսին։ Առողջ եղե՛ք: Մտահաղացումը և բեմադրությունը՝ դերասան և ռեժիսոր Արամ Մխիթարյանի։
Հրաչուհի Լոռեցյան