Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կանցկացվի «ՀայՖեստ-2011» 9-րդ միջազգային թատերական փառատոնը` ՀՀ նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս տարի փառատոնին իրենց մասնակցությունն են բերել 30 թատերախումբ` 18 երկրից, այդ թվում` Իրանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Իտալիայից, Լատվիայից, Հունգարիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Հնդկաստանից...
Ինչպես նշեց «ՀայՖեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, առաջին անգամ փառատոնի շրջանակներում Հայաստանում կցուցադրվի 8 րոպե տեւողությամբ Tango de soledad /«Մենության տանգոն»/ 3D ներկայացումը` Բիլլի Քոուի բեմադրությամբ:
«ՀայՖեստ-2011»-ն իր ավանդույթները չի խախտում. այս տարի էլ կլինեն վարպետության դասեր, եւ այս անգամ պրոֆեսոր Նոյել Վիթսն ու Baltic Circle միջազգային թատերական փառատոնի հիմնադիր Յուկա Հյութինը կվարեն դասախոսությունը: Այս տարի համեմատաբար պասիվ է մեր թատերական կյանքը, ինչի պատճառով էլ Հայաստանից փառատոնին կմասնակցեն ընդամենը 4 թատերական գործեր:
«Ունենք ներկայացումներ, պրեմիերաներ, բայց թատրոններն իրենք են խոստովանում, որ փառատոնին համապատասխան ներկայացում չունեն, եւ լավ է, որ իրենք էլ որոշում են չմասնակցել»,- ասաց Ղուկասյանը` հիշեցնելով, որ փառատոնի նպատակը միջազգային փորձը Հայաստան բերելն է:
Հարցին, թե էրոտիկ ներկայացումներ լինելո՞ւ են, Ղուկասյանը պատասխանեց` ոչ. «Կարող եք ընտանիքով հանգիստ գալ ներկայացումներին»: