|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
1257 հայրենակից է միացել ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդմանը, որի համաձայն Իլյա Պրուսիկինը կրոնով պայմանավորված ատելություն և անհանդուրժողականություն քարոզելուն ուղղված նյութ է տարածում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
«Մի սրբապիղծ երգիչ, նույն ինքը՝ Իլյա Պրուսիկինը, մի քանի ամիս առաջ Սուրբ Ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավորելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները:
Հիմա այս երգիչը փորձում է 2023թ. օգոստոսի 12-ին Հայաստանում, Շէնե բացօթյա համերգասրահում ելույթ ունենալ»,- գրել է նա: