Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ եւ եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է այն արտադրական է. ես հրաժարվել եմ ստորագրել եւ ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «5-րդ ալիք» Հ/Ը-ի տնօրեն Հարություն Հարությունյանը։
«Ոստիկանները «հյուր» էին եկել «5-րդ ալիք» հեռուստաընկերություն: Պատվով, կարգով ընդունեցինք, թեթեւ բանավիճեցինք, որովհետեւ նրանք ցավոք (չէ, նրանք չէ, պարետը ) չէին հասկանում գրասենյակային տարածքի եւ տաղավարի տարբերությունները:
Նրանց հանգամանալից բացատրեցի, որ այնտեղ, որտեղ նստած ենք գրասենյակային տարածք է, իսկ տաղավարը, որտեղ ընթանում են նկարահանումները՝ արտադրական է:
Չգիտեմ, թե այս պարզ ճշմարտությունը նրանք կամք կունենա՞ն բացատրել պարետին, բայց նաեւ իմ պահանջով չափեցինք եւ արձանագրեցինք, որ հյուրի եւ հարցազրույց վարողի հեռավորությունը կազմում է 2 մետր 80 սմ: Այսինքն՝ այստեղ եւս սոցիալական հեռավորությունը ապահովված է եւ վարչական վարույթ բացելու պարտադրանքը համարեցի ապօրինի գործողություն:
Երկրորդ տաղավարում էլ միայն մեկնաբանն է աշխատում եւ այստեղ էլ սոցիալական հեռավորություն պահելու խնդիր չկա: Կրկնում եմ պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ եւ եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է այն արտադրական է: Ես հրաժարվել եմ ստորագրել եւ ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը:
Եթե հարցեր կլինեն, կվիճարկենք դատարաններում, իսկ եթե այստեղ հանդիպենք նրանց սրտի կտոր «արմենդանիելյանատիպ» դատավորների , կգնանք դուրս՝ ԵԴ»։