Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն` պատգամավորն իր կարծիքն ասելու համար չի կարող ենթարկվել ո'չ հետապնդման, ո'չ էլ պատասխանատվության. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով օրերս իրեն Քննաչական կոմիտեի կողմից հարցաքննության կանչելուն:
Հարցին, թե ինքն այն կարծիքին է, որ իրեն հետապնդո՞ւմ են, նա պատասխանեց. «Ես ձեզ ասում եմ Սահմանադրության հոդվածը, իսկ ինձ, որպես պատգամավորի, ծանուցագիրը ներկայացրել են, և ես, հարգելով օրենքը, եթե քննչականին զանգեք, համապատասխան իմ փաստաբանը, ինչ ես եմ հարցազրույցում ասել, որ դա իմ կարծիքն է: Կարծիքի համար թուղթն ուղարկված է այնտեղ»:
Ծառուկյանը հավելեց, որ Քննչական կոմիտե գնալու կարիքը չկա: «Ինչ որ պետք էր, ես իմ փաստաբանի միջոցով, թուղթը ստորագրած, ուղարկած է: Գրած է այն, ինչը ես ասել եմ իմ հարցազրույցում, որ դա իմ կարծիքն է»,- պարզաբանեց նա:
Ծառուկյանն անդրադարձավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի այն հայտարարությանը, որ Գագիկ Ծառուկյանի դեմ գրոհ է կազմակերպվել. «Դուք էլ ինձնից լավ կիմանաք: Ես չգիտեմ, որ իմանամ, կասեմ: Ով ասել է, իրեն հարցրեք, ինչ ինչի՞ եք հարցնում»,- ասաց նա` միևնույն ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք առանց իր հետ խորհրդակցելու է նման բան ասվել. «Բոլոր պատգամավորներն ազատ են իրենց կարծիքն ասելու: Եթե հարցը լինում է, որ մենք խմբակցությունում քննարկում ենք, ուրեմն ինչ որոշել է խմբակցությունը, դրա կողմնակիցն ենք: Իսկ պատգամավորները կարող են իրենց տեսակետը հայտնել»:
Անդրադառնալով ծանուցագիրը պատռելու և Քննչական մարմին չներկայանալու լուրերի իսկությանը ր պատասխանելով հարցին` արդյո՞ք նման արարքը վայել է պատգամավորին, Ծառուկյանն ասաց. «Ծանուցագիրը պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքի՞ն: Նախ` դա անհարգալից վերաբերմունք էր Ծառուկյանի հանդեպ: Նրանք, Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն ,իրավունք չունեին ինձ ծանուցագիր ուղարկելու: Ես հարգել եմ, փաստաբանի միջոցով իմ պատասխանն ուղարկել եմ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ հրկիզել էին ՔՊ քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան ու տան դուռը, ինչի առթիվ հարուցվել էր քրեական գործ` գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։ Դեպքին անդրադարձել էր նաև ԲՀԿ առաջնորդը` հայտնելով, որ այն շինծու գործ է, և որ վարչապետը պետք է պարտադրի, որ այդ գործը բացահայտվի: