Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Բրիտանացի իրավաբանը դատական ծանուցագիրը փոխանցելու համար օգտագործել է Facebook-ը: Սա Բրիտանիայում առաջին նման դեպքն է:
Փաստաբան Հիլարի Թորփի համար բավական դժվար է եղել մի պարտապանի կանչել դատարան, որպեսզի նա պատասխանի իր ֆինանսական խնդիրներին վերաբերող հարցերին:
Երբ դատարան կանչելու բոլոր միջոցները սպառվել են, նա հիշել է, որ 2008 թվականին Ավստրալիայի Գերագույն դատարանը թույլատրել էր սոցիալական ցանցի միջոցով իրավաբանական փաստաթղթեր փոխանցել: Փաստաբանը փորձել է պարզել` արդյո՞ք բրիտանական դատարանն էլ թույլ կտա նույն կերպ վարվել:
Արեւելյան Սասեքսի Հասթինգս վարչաշրջանի դատարանը թույլատրել է դա անել, եւ տիկին Թորփին մուտք է գործել Facebook` դատական ծանուցագիրը փոխանցելու համար:
«Թելեգրաֆը» գրում է, թե այս կապակցությամբ փաստաբանը երեկ ասել է. «Հիանալի է, որ դատարանը ցանկանում է օգտվել նոր տեխնոլոգիաների հնարավորություններից: Մենք մեծ խնդիր ունեինք` հարցաքննության համար պարտապանին դատարան կանչելու, եւ Facebook-ի միջոցով հնարավորություն ունեցանք մեր պաշտպանյալի պարտքը վերադարձնելու մասին տեղեկությունը փոխանցել»: