|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ ծառայություն ահազանգ է ստացվել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գտնվող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող բանկի մասնաճյուղում մի քաղաքացի խոշոր չափի եվրո է փոխանակել:
Նշված վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ անհայտ անձը մոտ 2 մլն 950 հազար ՀՀ դրամ արժողության եվրո տեսակի դրամ է փոխանակել և բոլոր եվրոները եղել են կեղծ:
Նոր Նորքի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կեղծողին հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: