կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-16 12:41
Հասարակություն

«Մեգամոլ Արմենիա» առեւտրի կենտրոնում ռումբի ահազանգ կա. տարհանվել է 1800 քաղաքացի

«Մեգամոլ Արմենիա» առեւտրի կենտրոնում ռումբի ահազանգ կա. տարհանվել է 1800 քաղաքացի

Հուլիսի 16-ին, ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեգամոլ Արմենիա» առեւտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարների, ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցների համատեղ ուժերով տարհանվել է 1800 քաղաքացի։