|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի գործով այսօր պետք է հարցաքննվեր Կենտրոնական բանկի աշխատակից Պավել Հովակիմյանը: Թեև նրան դատարանը պատշաճ ծանուցել էր, սակայն նա չէր ներկայացել դատարան: Չէր ներկայացել նաև գործով վկա` բանկի աշխատակից Սերգեյ Պետրոսյանը:
Դատարանը որոշում կայացրեց կրկին ծանուցել վկաներին` նշելով, որ ձեռնպահ կմնա բերման որոշում կայացնելուց: Դատարանը ծանուցեց գործով 4 այլ վկաների, այդ թվում` «Ամերիաբանկ»-ի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Սահակյանին: Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց հունիսի 30-ին:
Հիշեցնենք, որ, մեղադրական եզրակացության համաձայն, Աշոտ Սուքիասյանը խարդախությամբ ուրիշի` առանձնապես խոշոր չափերի գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված` առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: