Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է փակել սոցիալական ցանցերը այն բանից հետո, երբ իր փեսա և երկրի Ֆինանսների և գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքի՝ նոր դստեր ծննդյան մասին գրառման տակ տեսել է հայհոյանքներ պարունակող մեկնաբանություններ։
Էրդողանը հայտարարել է, որ իրավապահ մարմինները զբաղվում են վիրավորական մեկնաբանությունների հեղինակներով՝ հավելելով, որ ինքը «այս անազնիվ մարդկանց» հանգիստ չի թողնի: Ըստ Էրդողանի՝ բոլորը պատասխան կտան օրենքի առջև իրենց հանցագործությունների համար:
«Այժմ դուք հասկանում եք, թե ինչու ենք դեմ սոցիալական ցանցերին, ինչպիսիք են YouTube-ը, Twitter-ը և Netflix-ը: Որպեսզի վերացնենք այդ անբարոյականությունները: Սոցիալական լրատվամիջոցները պետք է շտկվեն: Մենք ուզում ենք, որ այս աղբյուրները վերահսկելի լինեն: Թուրքիան բանանի հանրապետություն չէ: Մենք այս հարցը կբարձրացնենք խորհրդարանում: Երբ իրավական կարգավորումն ավարտվի, մենք կիրականացնենք բոլոր տեսակի մեթոդներ, ներառյալ դատական և ֆինանսական պատժամիջոցները`մուտքը սահմանափակելու համար», - ասել է Էրդողանը: