|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը դեմ է հանդես եկել սոցցանցերի գործունեության նկատմամբ ԱՄՆ իշխանությունների վերահսկողության խստացմանը. այս մասին նա ասել է FoxNews-ի հետ հարցազրույցում։
Ըստ Ցուկերբերգի՝ նման միջոցառումները կհանգեցնեն գրաքննության։
«Ընդհանուր առմամբ որևէ հարթակ գրաքննության ենթարկելու իշխանությունների որոշումն ինձ չի թվում ճիշտ արձագանք»,-ասել է Ցուկերբերգն ու հավելել՝ սոցցանցերի ղեկավարությունները քննադատության են ենթարկվում ինչպես որոշ նյութերի արգելափակման, այնպես էլ դա չանելու համար։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իրականացնել սոցցանցերի պետկարգավորում։ Նա իր թվիթերյան էջում գրել էր, որ կփակի դրանք, եթե հետագայում էլ պահպանողականների ձայնը խլացվի։
Թրամփը նման գրառում էր կատարել այն պատճառով, որ օրեր առաջ Twitter-ը նրա մի քանի գրառումներին կցել էր անճշտության կամ ֆեյքի նշան։