կարևոր
955 դիտում, 5 ժամ առաջ - 2026-10-27 15:14
Հասարակություն

Թուրք օգտատերերը վրդովվել են, որ Էրդողանի կուսակիցը մասնակցել է մի մկրտության արարողությանը

Թուրք օգտատերերը վրդովվել են, որ Էրդողանի կուսակիցը մասնակցել է մի մկրտության արարողությանը

Սոցիալական հարթակներում թուրք օգտատերերի վրդովմունքի առիթ է դարձել իշխանական Արդարություն և զարգացում կուսակցության՝ Շիշլի շրջանի նախագահ Սերքան Փոլաթի մասնակցությունը մի մկրտության արարողությանը։ Սերքան Փոլաթը մինչև իսկ համարձակվել է այդ արարողության լուսանկարները հրապարակել իր պաշտոնական էջում։

Այդ մասին, ըստ www.akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ այս թեմայի շուրջ քննարկումների մասնակիցները բաժանվել են 2 մեծ խմբերի։ Եթե մի մասն իր զարմանքն ու վրդովմունքն է արտահայտել, ապա մյուս խումբը որպես դրական կամ չեզոք փաստ է ընդունել այդ իրադարձությունը։

Բացասաբար վերաբերվող թուրք օգտատերերից մի քանիսը գրել են․ «Կարո՞ղ է դեռ չեմ արթնացել քնից», «Երկրում բոլորի գլուխը շատ խառն է», իսկ դրական վերաբերվողները նրանց առարկել են՝ նշելով․ «Ի՞նչ կա դրա մեջ», «Այս այցը պետք է դիտարկել համերաշխության և հավատքի ազատության համատեքստում» և նմանատիպ այլ գրառումներով։

Թուրքերենից թարգմանեց Մելինե Անումյանը