Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Թուրքիան շարունակում է աչք փակել Կենտրոնական Ասիայի երկրներից փախստականների հոսքից՝ հատկապես Աֆղանստանից և Իրանից, սակայն արգելում է քրդերին այն հատել նույնիսկ առևտրային նպատակներով:
Ըստ Fırat գործակալության՝ թուրքական բանակը կրակում է բոլոր քրդերի վրա, որոնք փորձում են հատել սահմանը:
Ըստ կայքի՝ ձմռան ամիսներին 50 փախստականներ, որոնք փորձել են Իրանից տեղափոխվել Չալդըրանի նահանգ, ցրտահարվել են: Փախստականներով լցված միկրոավտոբուսի վթարի արդյունքում 17 մարդ է զոհվել, 50 մարդ էլ վիրավորվել:
Անցած 3 տարիների ընթացքում հարյուրավոր փախստականներ ցրտահարվել կամ մահացել են Իրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում: Հունիսի 28-ին, Վանի նահանգի Մուրադիե քաղաքում (պտմ. Բերկրի), փախստականներից մեկը մահացել է, 41-ը վիրավորվել վթարի հետևանքով։
Կան փաստեր, որ մոտ 100 փախստական անհետացել է Վանա լճում նավի հեղեղման հետևանքով: Ըստ երևույթին, նավակը խորտակվել է Ալթընշաչում (պտմ Գանձակ): Անհետ կորած փախստականների որոնումները շարունակվում են: