կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-24 13:51
Տարածաշրջան

Աշխարհի ամենամեծ սևանիթները (միկրոբիալիթ)՝ Վանա լճում (տեսագրություն և լուսանկարներ)

Աշխարհի ամենամեծ սևանիթները (միկրոբիալիթ)՝ Վանա լճում (տեսագրություն և լուսանկարներ)

Վանա լճում թուրք սուզորդները սևանիթներ (միկրոբիալիթներ) են նկատել։ Դրացից մեկը ենթադրաբար 50 հազար տարեկան է, իսկ մյուսը՝ 70 հազար։

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական «Հյուրիեթ» պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ Վանա լճում գիտնականները գրեթե ամեն օր նորանոր հայտնագործություններ են անում։ Որոշ ժամանակ առաջ հայտնաբերվել են 2 մեծ սևանիթներ, որոնցից մեկը շուրջ 50 հազար տարեկան է և 18 մ բարձրություն ունի, իսկ մյուսը՝ 68-70 հազարամյան՝ 23․4 մ։

Թուրք գիտնականներից Թահսին Ջեյլանը թուրքական լրատվամիջոցին հայտնել է, որ իրենք շարունակելու են գիտական ուսումնասիրությունները Վանա լճում։ Նա նաև իր մտահոգությունն է արտահայտել այն փաստի վերաբերյալ, որ Վանում սուզորդների միայն մի դպրոց է գործում։

Սուզորդների մարզիչ Սերքան Օքը հույս է հայտնել, թե այս հայտնագործությունից հետո Վան եկող զբոսաշրջիկների թիվը կավելանա, քանի որ դրանք աշխարհի ամենամեծ միկրոբիալիթներն են։

Լուսանկարիչ Մեհթափ Աքբաշ Չիֆթչին ընդգծել է, որ վերջին տարիներին Վանում հաճախակի են դարձել նման հայտնագործությունները և նշել, որ այս հայտնագործության շնորհիվ Վանում կզարգանա ստորջրյա զբոսաշրջությունը։

Նա նաև հիշեցրել է, որ Վանա լճի հատակին պահպանվում են շատ պատմական հուշարձաններ։

https://www.hurriyet.com.tr/gundem/dunyanin-en-buyuk-mikrobiyalitleri-van-golunde-goruntulendi-41337749

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net