կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-22 13:01
Տարածաշրջան

Վանա լճում օսմանակա՞ն ամրոց

Վանա լճում օսմանակա՞ն ամրոց

Վանա լճի մակարդակի իջնելու արդյունքում թուրքերն «օսմանական ամրոց» են հայտնաբերել: Այս մասին հայտնում է T24 կայքը:

 

Ըստ կայքի՝ AA-ի լրագրող-պատմաբան Սելահաթթին Քոշարը ամրոցի մասին մի շարք հայտարարություններով է հանդես եկել:

 

«Ուրարտու թագավորության ժամանակ Վանա լճի ափամերձ հատվածում կառուցված այս ամրոցը Քարա-Քոյունլու պետության և Օսմանյան կայսրության ժամանակ վերանորոգվել և հանձնվել է օգտագործման: Այն կառուցվել է 521 թվականին սուլթան Քըլըչարսլանի կողմից` ուրարտական ամրոցի հիմքերի վրա: Տեղեկություններ կան, որ Իրան ճանապարհորդությունների ընթացքում մեկ շաբաթ այնտեղ է մնացել է նաև սուլթան Սուլեյմանը»,- ասել է նա:

 

Հայտնելով, որ 1800 թվականից ի վեր Վանա լճում ջրի մակարդակի բարձրանալու հետևանքով ամրոցի մեծ մասը մնացել է ջրի հատակում, Քոշարն ասել է, որ ամրոցի կառույցները ջրի ազդեցության և 2011 թվականի հոկտեմբերի 23-ի երկրաշարժի հետևանքով մեծ վնասներ են կրել:

 

Եվ դարձյալ, սիրելի’ ընթերցող, թուրքերն իրենց համար պատմություն են ստեղծում` կեղծելով, ուրիշինը գողանալով. 521 թվականին ի՞նչ Կարա-Կոյունլու պետություն, սելջուկ կամ օսման պատմական Հայաստանի տարածքում: