|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ռուսաստանի Դաշնությունում ավելի քան 6,4 հազար զինվորական ապաքինվել է կորոնավիրուսային հիվանդությունից. «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մեկ օրում ապաքինվել է 43 հոգի։
«Անցած օրվա ընթացքում բուժումն անցնելուց հետո Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում ապաքինվել է 43 զինծառայող։ ՌԴ Զինված ուժերում ապաքինվածների ընդհանուր թիվն ավելացել է մինչև 6403 մարդ»,- ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Նշվում է նաև, որ քաղաքացիական անձնակազմի շրջանում բուժվածների ընդհանուր թիվը հասել է 715-ի։
Հունիսի 29-ի դրությամբ զինվորական կառավարման մարմիններում, միավորումներում, զորամիավորումներում, զորամասերում 1355 զինծառայողի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Բուհերի կուրսանտների և ունկնդիրների շրջանում հիվանդացել է 200 զինվորական։