Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շատ լավ նորություն է, որ մենք Ամանորի նախաշեմին չունենք կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամային վիճակ : Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է արձանագրենք, որ եթե պատվաստումների գործընթացը չշարունակենք, համավարակը վերադառնալու է եւ վերադառնալու է շատ ավելի ծանր մասշտաբներով: Այսօր մենք ունենք երկրորդ պատվաստում ստացած ավելի քան 700 հազար քաղաքացի, ինչը միակ առանցքային պատճառն է: Կյանքը ցույց տվեց, որ այս ոլորտում մեզ ուղղված քննադատությունները հիմք չունեին, քանի որ կարողացել ենք համավարակը առնվազն կառավարել այնպես, որ շատ վատ վիճակում չհայտնվենք»,- ասաց նա:
Իր հերթին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ արդեն 800 քաղաքացի ստացել է խթանիչ՝ երրորդ դեղաչափը։ «Ամբողջական պատվաստում ստանալուց հետո 6 ամիսը լրանալուց հետո մեր քաղաքացիներին հորդորում ենք ստանալ նաեւ խթանիչ դեղաչափերը: Առաջին դեղաչափը ստացել է 943 377 քաղաքացի, իսկ երկրորդ դեղաչափը ստացել է 711 864 քաղաքացի: 2021-ին ունեցել ենք կորոնավիրուսի 184 հազար դրական դեպք, եւ մոտ 40 հազար քաղաքացի ստացել է բուժօգնություն հիվանդանոցներում»,-ասաց նա: