Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտարարություն է տարածել առ այն, որ քաղաքում կորոնավիրուսի համավարակից բուժվել է ևս 1423 մարդ: Այդ մասին հաղորդում է Известия պարբերականը. հայտնում է Yerkir.am-ը։
Ստացվում է՝ ՌԴ մայրաքաղաքում ընդհանուր բուժվածների թիվը հասել է 28.913-ի: Ռակովայի խոսքով՝ վիրուսի բացակայությունը հաստատվել է հետազոտությունների միջոցով: Նրանք, ում հարկավոր է մնալ հսկողության տակ, համապատասխան հանձնարարականներ են ստանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում մայիսի 15-ից սկսել են անվճար ստուգել կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը: Պատահականության սկզբունքով ընտրվել է 70 հազար մոսկվացի, որոնք կարող են արյուն հանձնել:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ռուսաստանում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 281,752 դեպք, որոնցից 67,373-ը բուժվել է, 2631-ը՝ մահացել: