կարևոր
982 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-26 10:37
Աշխարհ

Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը. The New York Times

Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը. The New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ ուժեղացնելու ծրագրերը։ Այս մասին գրում է The New York Times-ը։

«Թրամփը, առնվազն այս պահին, հետաձգել է Իրանի դեմ ամերիկյան ռազմական արշավը կտրուկ ընդլայնելու ծրագրերը՝ հատկապես մտավախություն ունենալով, որ պատերազմի ընդլայնումը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում Պենտագոնի հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված առանց այդ էլ նվազած Patriot հակահրթիռային որսիչների և այլ զինամթերքի պաշարների կրիտիկական սպառմանը»,-նշվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ Axios պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները շարունակում են մշակել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններին վերադառնալու դեպքում հնարավոր սցենարները, սակայն Թրամփը դեռևս համապատասխան հրամաններ չի տվել։