կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-29 09:19
Քաղաքական

Հուլիսի 6-ից Մեծ Բրիտանիան թույլ կտա արտասահմանյան ուղեւորություններից հետո չմեկուսանալ

Հուլիսի 6-ից Մեծ Բրիտանիան թույլ կտա արտասահմանյան ուղեւորություններից հետո չմեկուսանալ

Մեծ Բրիտանիայում հուլիսի 6-ից կմեղմացվեն արտասահմանյան ճանապարհորդություններին վերաբերող սահմանափակումները. այս մասին գրում է ВВС-ն:

Սպասվում է՝ հանգստացողներին թույլատրվելու է ճանապարհորդել եվրոպական որոշակի երկրներ՝ առանց վերադարձից հետո 14 օրյա մեկուսացման:

Ըստ որոշակի ենթադրությունների՝ դրանք կլինեն Իսպանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Բելգիան, Թուրքիան, Գերմանիան և Նորվեգիան, բայց ոչ Պորտուգալիան կամ Շվեդիան:

Մեծ Բրիտանիայի հետ զբոսաշրջային միջանցքների ամբողջական ցուցակը կհրապարակվի հաջորդ շաբաթ:

Այս առնչությամբ կառավարության ներկայացուցիչը նշել է, որ նոր կանոնները մարդկանց հնարավորություն կտան «արտերկրում ամառային արձակուրդ անցկացնելու հնարավորություն», բացի այդ նման ձևով կխթանվի բրիտանական տնտեսությունը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է՝ թուլացումը կախված է նրանից, թե որքան ցածր կլինեն ռիսկերը:

Հավելվում է՝ կներդրվի լուսացույցի համակարգ՝ երկրները դասակարգվելու են որպես կանաչ, դեղին և կարմիր՝ կախված կորոնավիրուսի տարածվածությունից: Մեծ Բրիտանիան, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին կքննարկի երկրների հետ պայմանավորվածությունները: