|
Փոխարժեքներ
21 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Լիբիայի նախկին արտգործնախարար Մուսա Կուսային թույլ են տվել լքել Մեծ Բրիտանիան շոտլանդական ոստիկանությունում հարցաքննությունից հետո. տեղեկացնում է Guardian-ը:
Կուսան մեկնելու է Քաթարի մայրաքաղաք Դոհա, որտեղ տեղի է ունենալու Լիբիայի հարցով միջազգային կոնտակտային խմբի հանդիպումը:
Սակայն ինչպես հայտարարել է լիբիացի ընդդիմադիրների պաշտոնական ներկայացուցիչ Մուստաֆա Գերիանին, նա չի կարող ներկայացնել Ազգային անցումային խորհուրդը:
Կուսան, բնականաբար չի մասնակցի կոնտակային խմբի հանդիպումներին, սակայն մտադիր է խորհրդատվություններ անցկացնել դրա ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցելու են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հորդանանը, Քաթարը եւ Մարոկոն, կլինեն նաեւ ներկայացուցիչներ ՄԱԿ-ից, ՆԱՏՕ-ից եւ Արաբական պետությունների լիգայից: