|
Փոխարժեքներ
19 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը գրում է.
«Գույքահարկի դրույքաչափերի բարձրացման ֆոնին, երբ բնական դիսկուրս է ձևավորվում, համաչափության և համարժեքության վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը իր նախկին ելույթի կտորներից է դնում, դրանով ցույց տալով, որ պատրաստ չի բովանդակային քննարկման դաշտ մտնել երևանցիների հետ։ Ավելին, այսպիսի քամահրական վերաբերմունքը իր մեջ մի քանի էլեմետներ է պարունակում․
1․ չի հասկանում կամ տանել չի կարողանում երևանցիներին և քաղաքային մշակույթը,
2․ ձեռ է առնում մարդկանց՝ ավելի ներվայնացնեով նրանց,
3․ ստեղծում է բաժանարարներ հիմա արդեն Երևանի մեջ,
Հիմա դե արի ու այս մարդուց բան հասկացի։ Այս մարդը իր բոլոր դժվարությունների համար մեղադրում է բոլորին բացի իրենից և իր անբովանդակ, անհաջողակ թիմից։ Հատկապես անհանդուրժելի է, երբ մեղադրում է ժողովրդին։
Եվ ուրեմն․․․
Սիրելի երևանցիներ, քանի որ գույքահարկը բարձրանում է, ապա մեղավորը դուք եք։
Ահա Նիկոլի ամբողջ մեսիջը ձեզ»։