կարևոր
922 դիտում, 1 օր առաջ - 2025-01-28 18:16
Քաղաքական

Փաշինյանը գտել է կամ իրեն տվել են կոդերը՝ ինչպես հայ ժողովրդին տանել կործանման․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Փաշինյանը գտել է կամ իրեն տվել են կոդերը՝ ինչպես հայ ժողովրդին տանել կործանման․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հիմնական մեկ խնդիր ունենք լուծելու՝ վերականգնելու առաջնորդությունը։ Այսինքն՝ ունենալ այնպիսի առաջնորդություն՝ քաղաքական, և ռազմական, որը հստակ խնդիրներ կդնի ԶՈՒ-երի առջև և հետամուտ կլինի, որ այդ խնդիրները կատարվեն։ Համոզված եմ՝ այդ պոտենցիալը ունի ժողովուրդը, մեր բանակը, պետք է նպատակադրումները կատարել և ունենալ ճիշտ առաջնորդություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ ժողովուրդն ունի այդ կամքը, սա հեռու օրերի խնդիր չէ։

Անդրադառնալով բանակի «սրբադասման» մասին հայտարարություններին՝ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ բանակը պետք է արժևորել, այն մեզ համար գերագույն արժեք է, այն՝մեր հայ լինելու հիմնական երաշխիքներից մեկն է, պետք է այդ հարգանքը, նվիրումը, սերն արտահայտել, պետք է գնահատել և արժանին մատուցել ԶՈւ-երին։

Անդրադառնալով Ցեղասպանությունը կասկածի տակ դնող Փաշինյանի հայտարարություններին՝ քաղաքագետը նշեց՝ վատ լուրն այն է, որ Փաշինյանը հասկացել է, թե ինչպես կարելի է կոտրել, ոչնչացնել մեր ժողովրդի պայքարը։

«Հնարավոր է՝ ինքը չի հասկացել, իրեն հասկացրել են նրանք, որոնք կարողացել են դա անել 2018թ․-ին։ Մեր ժողովուրդը, որը բացառիկ քաջություն ունի ռազմի դաշտում, ցավոք, նույն քաջությունը չունի քաղաքացիական կյանքում, դրանք տարբեր քաջության տեսակներ են և, օգտվելով դրանից, Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Թուրքիայի օրակարգերը և, ըստ էության, Ցեղասպանության հարցը տանում է այն դաշտ, որից կարող է օգտվել Թուրքիան՝ փակելով այն։ Այն, ինչ անում է Փաշինյանը՝ ակնհայտ է։ Նա գտել է կոդերը կամ իրեն տվել են այդ կոդերը՝ ինչպես հայ ժողովրդին տանել կործանման, և հետևողականորեն դա անում է՝ հիմքում ունենալով պատմական փորձը, այն պատմական փորձը, որը մեզ համար Ցեղասպանություն է դարձել»,- նշեց նա՝ հավելելով, որ առավել ցավալին այն է, որ դա արվում է այսօր հայ ղեկավարի ձեռքով և որ մեր ուժային կառույցները Փաշինյանը փորձում է վերածել այն «ենիչերների», որոնք քիչ քանակո կարող էին շատերին տանել ցեղասպանության․ «Փորձառությունն է օգտագործում, որը երիտթուրքերի կողմից է մշակվել և երիտթուրքերի ժառանգներն այսօր թելադրում են Հայաստանի իշխանություններին»։