Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զոհված հերոս Արտակ Ենոքյանի մայրը՝ Նաիրա Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ Արտակս 8֊րդ դասարանում էր, հերթական անգամ ծնող կանչեցին։ Փոխտնօրենն ասաց, որ որդիս իր ճշմարտախոսությամբ փորձանք է բերելու..
Բայց որդիս մնաց նույնը, ասում էր այն, ինչ մտածում էր, հարաբերություններ ստեղծում ըստ իր սկզբունքների և ձևավորվող արժեհամակարգի, համատարած պարտադրվող սպիտակության մեջ հագնում սև, համատարած սափրված լինելու պարտադրանքին դեմ նկարվում առանց սափրվելու, անում այն, ինչ ամբոխը չէր անում։
Ես էլ այս առումով նման եմ իրեն, տանել չեմ կարողացել ինձ ուղղված հրամանները, երբեք չեմ գնացել պարտադրված ամբոխաժողովների։
Մտածել եմ միշտ՝ ոնց են զգում նրանք, ում կարողանում են շանտաժով տանել երթերի, ում աշխատանքից զրկելու շանտաժով զրկում են պատվից, ով խամաճիկի պես ենթարկվում է այլոց ազդեցությանն ու հրամաններին։
Կայուն արժեհամակարգ, վերլուծելու կարողություն ունեցող, անսասան սկզբունքներ, ազգային նկարագիր ունեցող մարդն ինչպե՞ս կարող է թույլ տալ, որ իրեն խաղացնեն....
Ես այսուհետ պիտի լինեմ Արտակիս արժանի, նրա նման քաջ, անսասան, համարձակ, էլի ու էլի ճշմարտախոս, ուրիշի ազդեցությունը երբեք չկրող ու միշտ, միշտ Աստծո ներկայությամբ....»։