կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-28 16:23
Քաղաքական

Հայաստանում համավարակը արդեն նաև քաղաքական հարց է. Գ. Ղուկասյան

Հայաստանում համավարակը արդեն նաև քաղաքական հարց է. Գ. Ղուկասյան

Քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը գրում է.

«Հայաստանում համավարակը արդեն նաև քաղաքական հարց է։

Մեկ միլիոնին բաժին ընկնող հիվանդների քանակով այսօր աշխարհում 11-րդ տեղում ենք։ «Զիջում» ենք Քաթարին, Սան Մարինոյին, Վատիկանին, Բահրեյնին, Չիլիին, Ֆրանսիական Գվինեային, Անդորային, Քուվեյթին, Մայոտեին և Պերուին։ Ըստ ամենայնի վաղն «առաջ» կանցնենք նաև Պերուից։

Այս ամենի հետ մեկտեղ մեկ միլիոնին բաժին ընկնող թեստերի քանակով աշխարհում 62-րդն ենք։ Ստացվում է, որ հիվանդացության աղետալի բարձր մակարդակ ունենք արված թեստերի ոչ բավարար քանակի պարագայում, դեռ չեմ խոսում թեստերի որակի ու բազմակի թեստավորումների մասին։

Ցանկացած նորմալ իշխանություն, որը կհարգեր իրեն, պետությունն ու ժողովրդին, վաղուց արդեն դուրս եկած կլիներ անսխալականության բարդույթից, ներազգային համերաշխություն ստեղծելու հիմքեր կդներ, կհամախմբեր ներքին ու արտաքին ամբողջ ռեսուրսը, կփոխեր ոլորտային պատասխանատուներին ու իրապես ճգնաժամային կառավարում կիրականացներ։

Փոխանակ դրան, առավոտից երեկո ժողովրդին ու քաղաքական ուժերին հաթաթա են տալիս․․․․ Խնդիրը ձեր մեջ է պարոնայք, ո՛չ ժողովրդի, և՛ ո՛չ քաղաքական ուժերի։ Ստեղծված իրավիճակի մեղավորը բացառապես քաղաքական իշխանություննէ՝ իր մեծամտությամբ, ջրիկությամբ, գիտելիքի պակասով և բացառիկ ոչ կոմպետենտությամբ․․․․

Հենց իշխանությունը համավարակը վերածեց քաղաքական հարցի...»: