Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արմեն Մուշեղյանը գրում է.
«27 տարի առաջ՝ 1993թ. հունիսի 26-28-ին, ազատագրվեց Մարտակերտը: Մենք ևս պատիվ ունեցանք ՀՅԴ Շուշիի Առանձին հրաձիգային գումարտակի կազմում մասնակցելու այդ ազատագրական կռիվներին: Փառք բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին Մարտակերտի ազատագրմանը և հազար փառք մեր ԱՆՄԱՀ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ:
Մեկ տարի առաջ՝ 1992թ. հունիսի 13-ին, ռուսական տանկային հզոր ու դավադիր հարձակման պատճառով ընկել էին Շահումյանն ու Մարտակերտը: Ռուսները տարածքը գրավելուց հետո այն հանձնել էին ադրբեջանական ուժերին: Մարտակերտի անկումից մեկ տարի անց Արցախյան ազատագրական միացյալ ուժերը, անցնելով շեշտակի հակահարձակման, ամրացան շրջկենտրոնն իշխող բարձունքներում և վերահսկողության տակ առան քաղաքն ու նրա շրջակայքը: Դեռ գարնան վերջին եւ ամռան սկզբին իրականացվել էին նախապատրաստական աշխատանքներ, որից հետո Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները հյուսիսային ուղղությամբ՝ մարտագծի ողջ երկայնքով, անցան լայնածավալ հարձակման: Հունիսի 27-ը դարձավ հյուսիային ուղղությամբ ընթացող մարտական գործողությունների ամենավճռորոշ օրը: ՊԲ-ի ստորաբաժանումների համաձայնեցված գործողությունների շնորհիվ այդ օրն ազատագրվեց Մարտակերտ քաղաքը: Եթե 1992 թ. Շուշիի և Լաչինի միջանցքի ազատագրումով Արցախյան պայքարը սկիզբ դրեց Հայաստանի հետ վերամիացմանը, ապա 1993-ի հունիս 26-28-ին տեղի ունեցած Մարտակերտի ազատագրմամբ հայկական ազատագրական ներուժը անցավ ամբողջ Արցախը ազատագրելու հարձակողական, մարտական գործողությունների ու ազատագրական կռիվները շարունակելով Ակնայով /Աղդամով/ հասավ մինչև հարավ՝ մինչև Արաքս գետ ու Արաքսի հովիտ։
Մեկ տարի առաջ՝ 1992թ. հունիսի 13-ին, ռուսական տանկային հզոր ու դավադիր հարձակման պատճառով ընկել էին Շահումյանն ու Մարտակերտը: Ռուսները տարածքը գրավելուց հետո այն հանձնել էին ադրբեջանական ուժերին: Մարտակերտի անկումից մեկ տարի անց Արցախյան ազատագրական միացյալ ուժերը, անցնելով շեշտակի հակահարձակման, ամրացան շրջկենտրոնն իշխող բարձունքներում և վերահսկողության տակ առան քաղաքն ու նրա շրջակայքը: Դեռ գարնան վերջին եւ ամռան սկզբին իրականացվել էին նախապատրաստական աշխատանքներ, որից հետո Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները հյուսիսային ուղղությամբ՝ մարտագծի ողջ երկայնքով, անցան լայնածավալ հարձակման: Հունիսի 27-ը դարձավ հյուսիային ուղղությամբ ընթացող մարտական գործողությունների ամենավճռորոշ օրը: ՊԲ-ի ստորաբաժանումների համաձայնեցված գործողությունների շնորհիվ այդ օրն ազատագրվեց Մարտակերտ քաղաքը: Եթե 1992 թ. Շուշիի և Լաչինի միջանցքի ազատագրումով Արցախյան պայքարը սկիզբ դրեց Հայաստանի հետ վերամիացմանը, ապա 1993-ի հունիս 26-28-ին տեղի ունեցած Մարտակերտի ազատագրմամբ հայկական ազատագրական ներուժը անցավ ամբողջ Արցախը ազատագրելու հարձակողական, մարտական գործողությունների ու ազատագրական կռիվները շարունակելով Ակնայով /Աղդամով/ հասավ մինչև հարավ՝ մինչև Արաքս գետ ու Արաքսի հովիտ»: