Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1991 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել Տող գյուղում տեղակայված ադրբեջանական ՄՀՆՋ-ի գումարտակը վնասազերծելու և Տողի հայկական մասի պաշարումը վերացնելու գործողությունը։ Ադրբեջանի ղեկավարությունը Տողի ադրբեջանական մասում տեղակայել էր ՄՀՆՋ-ականների մի գումարտակ։1991 թվականի հոկտեմբերի 17-ի գիշերը Տողում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո (ադրբեջանական ՄՀՆՋ-ի մարտիկները ներխուժել էին Դանիելյանների բնակարանը և գնդակահարել ընտանիքի բոլոր 5 անդամներին, այդ թվումˋ 4 տարեկան երեխայի)։ Օրախնդիր է դարձել ՄՀՆՋ-ի գումարտակի չեզոքացումը։ Տողի ազատագրմանը (ղեկավարել է Ա. Տեր-Թադևոսյանը) մասնակցել են գյուղի ինքնապաշտպանական ջոկատը (հրամանատարˋՎ. Գրիգորյան), նաև Ստեփանակերտի (հրամանատարˋ Վ. Բալայան), Հադրութի (հրամանատարˋ Ա. Աղաբեկյան) և ԱՀ մյուս շրջանների կամավորական ջոկատները։ Հետախուզական աշխատանքներից (գլխավորել է Ա. Խաչատրյանը) և հակառակորդի տվյալները ճշտելուց հետո, հոկտեմբերի 30-ի ժամը 17։30-ին, սկսվել է Տողի ազատագրումը։ Հայ ազատամարտիկների կրակոցներից ավերվել է ՄՀՆՋ-ի զորանոցը և պայթել ռազմամթերքի պահեստը։ Անակնկալի եկած հակառակորդի զինվորներն առանց լուրջ դիմադրության լքել են դիրքերը և ադրբեջանցի բնակիչների հետ փախուստի դիմել։ Թվաքանակով և սպառազինությամբ գերազանցող հակառակորդի նկատմամբ առանց զոհերի և վիրավորների տարած հաղթանակը ոգևորել է Հադրութի շրջանի հայ բնակչությանը, իսկ Տողից ոչ հեռու գտնվող ադրբեջանաբնակ Սալաեյաթին գյուղի բնակիչները, իմանալով ՄՀՆՋ-ի փախուստի մասին, ինքնակամ հեռացել են գյուղից։