Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միանաշանակ Վազգեն Մանուկյանն ունի հա՛մ անձնական որակներ, հա՛մ քաղաքական որակներ, հա՛մ էլ փորձառություն, որ երկիրը դնի բնականոն հունի մեջ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքի մեկնարկին։
Նա նշեց, որ Հայրենիքի փրկության շարժման հայտարարած՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կյանքով ապացուցել է իր փորձառությունը և դրա վառ ապացույցն է, որ 1992թ-ին, երբ պատերազմի ամենածանր ժամանակաշրջանն էր՝ հայկական բանակը պարտություններ էր կրում, ընկած էր Մարտակերտը, և Վազգեն Մանուկյանը նշանակվեց պաշտպանության նախարար, նրա օրոք որոշակի բեկումներ տեղի ունեցան՝ Մարտակերտը ազատագրվեց, Քարվաճառը ազատագրվեց։
«Վազգեն Մանուկյանը Հայաստանի ամենահարգված քաղաքական գործիչներից է, ամենասկզբունքային, ամենաինտելեկտուալ։ Կարծում եմ, 17 կուսակցությունների որոշումը՝ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը առաջադրելու որպես վարչապետ, այս փուլում ամենատրամաբանականն էր և ամենահաշվարկվածը»,-ասաց Միհրան Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․