Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում առաջին անգամ լույս է տեսել Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ ռազմաքաղաքական հանդես, որը կոչվում է «Ադրբեջան»: Այն հրատարակվել է «Զորակն» հիմնադրամի կողմից:
Այսօր Razm.info ռազմական նորությունների կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը լրագրողներին հայտնեց, որ նախկինում առանձին վերլուծություններ հրապարակվել են, սակայն ռազմաքաղաքական թեմաներով նման ծավալի գիրք երբևէ չի հրատարակվել: Նրա խոսքով՝ պարբերականում զետեղված են Ադրբեջանի զինված ուժերի, սահմանային ծառայության, ներքին զորքերի, ռազմական ավիացիայի ցանցի, անօդաչուների պարկի վերաբերյալ վերլուծություններ:Ուսումնասիրություններ կան Ադրբեջանի տնտեսական, քաղաքական դաշտի, ինչպես նաև այդ երկրում հայերեն լեզվի ուսուցման վերաբերյալ:
Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ Ադրբեջանում Հայաստանի զինված ուժերին վերաբերող նման հրատարակություններ չկան: «Ադրբեջանում կան հետազոտական կենտրոններ, օրինակ` նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, որոնք ռազմական թեմաներով ժողովածուներ չեն հրատարակել: Ավելին` բավականին թույլ է անգամ նրանց բանակի ամսագիրը՝ թեմաների հարստության և խորության տեսանկյունից»,- ասաց նա և հավալեց. «Գուցե գաղտնի պարբերականներ կամ ամսագրեր կան, որոնց մասին մենք տեղյակ չենք, բայց բաց աղբյուրներում եղածները բավականին թույլ են»: