|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԽՄԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդին` քաղաքագետ Սերգեյ Խրուշչովն ինքնասպան է եղել: Այդ մասին հաղորդում է The New York Times-ը:
Նրա մարմինը հայտնաբերել են գլխի վիրավորումով: Ոստիկանության տեղեկություններով՝ բռնության ակնհայտ հետքեր չեն հայտնաբերվել:
Խրուշչով կրտսերի մահվան մասին հաղորդվել էր դեռեւս հունիսի 18-ին, բայց այդ ժամանակ ինքնասպանության մասին տեղեկություն չէր ստացվել:
Սերգեյ Խրուշչովն ուներ ռուսական ու ամերիկյան քաղաքացիություն. 1991 թվականին հայտնի գիտնականին և հրապարակախոսին հրավիրել էին Բրաունի համալսարան՝ սառը պատերազմի պատմության վերաբերյալ դասախոսություն կարդալու: Հետագայում նա մնացել էր ԱՄՆ-ում:
ԽՍՀՄ-ում Խրուշչով կրտսերը զբաղվել է թևավոր և բալիստիկ հրթիռների նախագծերի մշակմամբ, մասնակցել է տիեզերանավերի վայրէջքի համակարգերի ստեղծմանը: