|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության պատճառով, որը փորձում է Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել Հայաստանի սահմանային տարածքների կորստի մեջ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը։
«Այս պահին Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին՝ դարձյալ Փաշինյանի վարչակարգի քաղաքականության պատճառով, որը հանձնեց Ղարաբաղը, որոշ վիճելի սահմանային տարածքներ և փորձում է դրանում մեղադրել ոչ թե իրեն, այլ՝ Մոսկվային»,- ասել է նա։
Իրավիճակի փոփոխություն, ըստ փորձագետի, հնարավոր է միայն Հայաստանում քաղաքական վերնախավի փոփոխության արդյունքում, որն ավելի համարժեք դիրք կզբաղեցնի արտաքին քաղաքականության մեջ և կդադարի հակառուսական խաղաքարտը՝ որպես սեփական քաղաքական խնդիրներ լուծման միջոց քարոզել։