կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-13 18:51
Սպորտ

Նիկիտա Սիմոնյանը տոնեց իր 85-ամյակը

Նիկիտա Սիմոնյանը տոնեց իր 85-ամյակը
Հոկտեմբերի 12-ին Նիկիտա Սիմոնյանը` հայկական եւ խորհրդային ֆուտբոլի լեգենդը, դարձավ 85 տարեկան:

 

Նիկիտա Սիմոնյանը հայտնի է, որպես հանրահայտ «Արարատ 73»-ի մարզիչ: Որպես ֆուտբոլիստ` նա չորս անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը, երկու անգամ դարձել է գավաթակիր, երեք անգամ առաջնության լավագույն ռմբարկու:

 

1949-59 թվականներին Նիկիտա Սիմոնյանը հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ»-ում և մինչ այժմ համարվում է այդ ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն. այդ ժամանակահատվածում նա դարձել է 160 գոլի հեղինակ: Իսկ ԽՍՀՄ հավաքականի կազմում լեգենդար ֆուտբոլիստն անցկացրել է 20 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ:

 

Ն. Սիմոնյանը ներկայումս շարունակում է իր ֆուտբոլային կարիերան` աշխատում է Ռուսաստանի ֆուտբոլի միությունում:

 

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նիկիտա Սիմոնյանին պարգևատրեց «Փառքի շքանշանով»: