Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի նախկին շահ Մոհամադ Ռեզա Փեհլավիի կրտեսեր որդին օրեր առաջ Բոստոնի իր տանը ինքնասպան է եղել:
Ալի Ռեզա Փեհլավիի մահվան մասին իր անձնական վեբ-կայքում գրել է նա ավագ եղբայրը, ում խոսքերով` «ինչպես իրանցի միլիոնավոր երիտասարդների, այնպես էլ Ալի Ռեզային խորապես անհանգստացրել է իր հայրենիքին սպառնող չարիքը»:
44-ամյա Ալի Ռեզա Փեհլավին սովորում էր Հարվարդի համալսարանում եւ պետք է մագիստրոսի աստիճան ստանար:
Իրանի նախկին շահ Մոհամադ Փեհլավին գահընկեց արվեց 1979 թվականին` իսլամական հեղափոխության ժամանակ: Նրա ընտանիքի անդամները բռնագաղթվեցին երկրից: Նախկին շահը մահացավ 1980 թվականին եւ թաղվեց Կահիրեում: Նրա կրտսեր դուստրը` Լեյլա Փեհլավին մահացավ 2001 թվականին` ենթադրվում է, որ թմրանյութերի չափաքանակի չարաշահումից:
Ավագ որդին 1984 թվականից ապրում է ԱՄՆ-ում: Ավելի վաղ նա հայտարարել էր, թե ինքը կտապալի Իրանի ներկայիս իշխանությունը եւ կզբաղեցնի սահմանադրորեն ընդունված միապետի պաշտոնը, եթե իրեն նման առաջարկ անեն:
Այս մասին հաղորդում է Associated Press-ը: