Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաղթանակ շքերթը Մոսկվայում կանցկացվի հունիսի 24-ին. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հրամայում եմ սկսել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զինվորական շքերթի նախապատրաստական աշխատանքները Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և այլ քաղաքներում: Մենք այն կանցկացնենք հունիսի 24-ին` այն օրը, երբ 1945 թվականին տեղի ունեցավ հաղթողների լեգենդար պատմական շքերթը, երբ Կարմիր հրապարակով անցան Մոսկվայի տակ կռվածներն ու Լենինգրադը պաշտպանածները, Ստալինգրադի տակ մարտչածները, Եվրոպան ազատագրածները, գրոհով Բեռլինը գրավածները»,- ըստ Yerkir.am-ի` Պուտինի խոսքերն է մեջբերում ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նախագահը հանձնարարել է պաշտպանության նախարա Սերգեյ Շոյգուին` բացառել շքերթի մասնակիցների առաղջության համար բոլոր ռիսկերը:
«Հրամայում են ձեզ` ապահովել ամենախիստ անվտանգության պահանջները շքերթի նախապատրաստման և անցկացման ժամանակ: Բոլոր մասնակիցների համար ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեն, ավելի լավ է` բացառվեն»,- ասել է Պուտինը և հավելել, որ, ցավոք, անվտանգության խիստ միջոցառումներ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի լինի ապահովել «Անմահ գունդ»-ի երթի ժամանակ, որին մասնակցելու են միլիոնավոր քաղաքացիներ, և հեռավորություն պահպանելն իսկապես հնարավոր չի լինի:
Այդ կապակցությամբ նա առաջարկել է երթն անցկացնել մեկ ամիս ուշ` հուլիսի 26-ին` Ռազմածովային նավատորմի օրը: Ընդ որում` եթե դեռևս վտանգավոր լինի հուլիսին երթն անցկացնելը, այն կհետաձգվի ևս մեկ ամսով:
Հիշեցնենք, որ Հաղթանակի շքերթը և «Անմահ գունդ»-ի երթը, որոնք պետք է անցկացվեցին մայիսի 9-ին, հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: