|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Քննարկմանը ներկա հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին:
Քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը հայտնեց, որ ինքը հանձնաժողովի նիստում կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ իրենք կոնցեպտուալ առումով կողմ են փոփոխություններին: «Մենք լիագումար նիստի ընթացքում կներկայացնենք մեր առաջարկները և կարտահայտենք մեր դիրքորոշումը քվեարկության միջոցով»,- ասաց նա:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը ևս կոչ արեց բոլորին` կողմ քվեարկել նախագծին: «Ես նույնպես առաջարկում եմ, որպեսզի բոլորը կողմ քվեարկեն նախագծին, որպեսզի հաջորդ ընտրական ցիկլը լինի վստահելի և երաշխավորված` բոլոր խնդիրների հաշվառմամբ, որ մենք քննարկեցինք»,- նշեց նա: