Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովն Արամ Գրիգորյանի նախագահությամբ մայիսի 2-ին գումարված նիստում քննարկել է «Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Արամ Գրիգորյանը տեղեկացրել է, որ նախաձեռնողի առաջարկությամբ նախագիծը կքննարկվի հատուկ ընթացակարգով՝ նույն օրը՝ երկու ընթերցմամբ, և պատգամավորները կարող են գրավոր առաջարկներ ներկայացնել ԱԺ աշխատակազմին՝ ինչպես հիմա, այնպես էլ առաջին ընթերցումից հետո:
Ներկայացնելով օրինագիծը՝ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ օրենքի ընդունումը պայմանավորված է 2018թ.-ի դեկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում և 2019թ.-ի մարտի 27-ին «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԱՀ օրենքում կատարված փոփոխություններով: Նախարարի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է 3 մլրդ դրամով ավելացնել 2019թ.-ի պետական բյուջեով նախատեսված «Հարկային եկամուտներ և պետական տուրքեր» եկամտատեսակը և նույն չափով ավելացնել 2019 թվականին պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագիրը:
Պատգամավորները հարցուպատասխանի ձևաչափով, նախագծի վերաբերյալ պարզաբանումներ են ստացել ֆինանսների նախարարից: Քվեարկության արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: