| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քաղաքացիությունը շնորհում է նախագահը, մենք դրական եզրակացությունը տվել ենք. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարդատաության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն` անդրադառնալով հարցին` ինչ դիրքորոշում ունի նախարարությունը` «Շուշիի առանձնակի գումարտակ»-ի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տրամադրելու հարցում:
Հարցին` խնդիրը նախագահի տիրույթո՞ւմ է, Զեյնալյանը պատասխանեց. «Քաղաքացիություն տրամադրելու խնդիրը լուծված է»:
Նշենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում «Սասնա ծռեր» կուսակցության ԶԼՄ հարցերով պատասխանատու Հերմինե Մկրտչյանը հայտնել էր, որ Ժիրայր Սեֆիլյանը որպես թեկնածու չի կարող ընդգրկվել նախընտրական ցուցակում, քանի որ նրան այդպես էլ ՀՀ քացաքացիություն չշնորհվեց: Մկրտչյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Սեֆիլյանին հետին թվով հրաժարվում են քաղաքացիություն տրամադրել, Սեֆիլյանը դիմել է նաև բնականոն ընթացակարգով քաղաքացիություն ստանալու համար, դիմումն ընթացքի մեջ է, սակայն դա էլ անհասկանալի պատճառներով հետաձգում են:
Սեֆիլյանը քաղաքացիություն ստանալու համար դիմել էր դեռևս օգոստոսի 2-ին: