Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է ՀՔԾ՝ ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով բացատրություն տալու։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ՀՔԾ է ներկայացել օրերս, սակայն քննիչի հարցերին չի պատասխանել, հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ։ Մասնավորապես՝ ՀՔԾ-ում հայտարարել է, որ ԱԺ-ում տեղի ունեցածը քաղաքական մեծամասնության կողմից կազմակերպված, ծրագրված խուլիգանություն էր՝ ընդդիմությանը լռեցնելու համար։
Նշենք, որ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորներից հայտնել էին, որ վնասվածքներ է ստացել նաև Իշխան Սաղաթելյանը, սակայն մեզ հետ զրույցում Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ՀՔԾ-ում հայտնել է, որ վնասվածքներ չի ստացել, դատաբժշկական փորձաքննություն ևս նշանակված չէ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱԺ-ում միջադեպ էր տեղի ունեցել, որը վերածվել էր ծեծկռտուք-վիճաբանության։ Մասնավորապես, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ ՔՊ-ական պատգամավորը նրան դիմել էր «արա»-ով, ինչին Վահե Հակոբյանը պատասխանել էր՝ «արա»-ն դու ես։ Այնուհետեւ նա ամբիոնի մոտից հեռացել էր պարզաբանման համար, ինչի ժամանակ էլ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նրան հարվածել է ոտքով։ Այդ ընթացքում մոտեցել են նաև իշխանական մյուս պատգամավորները, որոնք հարվածներ են հասցրել Հակոբյանին, ապա ծեծկռտուք է սկսվել մյուս պատգամավորների միջև։
Վիճաբանության հետևանքով վնասվածքներ են ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը, Իշխան Սաղաթելյանը, Արթուր Ղազինյանը։
Մինչ այդ՝ նույն օրը ,միջադեպ է տեղի ունեցել նաև պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս հայտարարել էր, թե բոլոր այն ՊՆ նախարարները, որոնց պաշտոնավարման տարիներին մարդիկ փողով ազատվել են ծառայությունից, դավաճան են, ապա գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին դիմել «արա»-ով։ Անհարգալից վերաբերմունքի պատճառով Օհանյանը շիշ է նետել Սարգսյանի ուղղությամբ։