Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում եւ ունենք բազմաթիվ թշնամիներ, իսկ ՀՀ ղեկավարը պետք է լինի ամենապաշտպանված անձնացից մեկը: Այս մասին այսօր ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ գրասենյակի շենքի տարբեր հարկերում դիպուկահարների են նկատել:
«Վերջիվերջո, ես չեմ բացառում, որ Հայաստանում էլ մենք ունենք մարդիկ, որոնք այս գործընթացների շրջանակում մեղմ մասած, չեն սիրում մեր վարչապետին, մեր գործունեությունը: Արդեն մեկ ամիս է ինձ հետ ոստիկանության աշխատակից է շրջում, եւ ես կարծում եմ, որ վարչապետի անվտանգությունը ամենաբարձր ձեւով պետք է ապահովվի»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու է ինքը ոստիկանի հետ շրջում, Ալեն Սիմոնյանը պարզաբանեց. «Անվանական սպառնալիքից հետո, որի հետ կապված, իմ ունեցած տեղեկություններով նաեւ քրգործի նյութեր են նախապատրաստվում: Ես իմ ընկերների, բարեկամների խորհրդով եմ այս քայլին գնացել, որովհետեւ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու անվանական սպառնալիքներ են եղել իմ հասցեին: Անունները հայտնի են»: