Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մուսավին դատապարտել է սիրիական ժողովրդի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները և հայտարարել, որ Թեհրանը կշարունակի ուժեղացնել իր տնտեսական հարաբերությունները Դամասկոսի հետ: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Մուսավին նաև հայտարարել է, որ «Կեսար» կոչվող օրենքի կիրարկումը հակասում է միջազգային օրենքներին և խախտում է մարդու բնական իրավունքները:
Սիրիայի քաղաքացիական պաշտպանության մասին «Կեսար» օրենքը, որը ստորագրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 2019 թվականի դեկտեմբերին, ուժի մեջ է մտել հունիսի 17-ից: Փաստաթուղթը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել գրեթե բոլոր սիրիական տնտեսական և առևտրային գործունեության, ինչպես նաև պետական պաշտոնյաների վրա:
Մուսավին նշել է, որ մինչ ամբողջ աշխարհը պայքարում է COVID-19 համաճարակի սպառնալիքի դեմ, այնպիսի միջոցներ, ինչպիսիք են «անմարդկային պատժամիջոցների» կիրառումը, միայն մեծացնում են սիրիացինռրի տառապանքը:
Մուսավին ընդգծել է, որ Իրանը, ինչպես նախկինում, կշարունակի համագործակցել ընդդիմացող ժողովրդի և Սիրիայի կառավարության հետ և, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, կամրապնդի տնտեսական կապերը նրանց հետ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր թվիթերյան էջում հայտարարել էր, որ իր երկիրը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառելու Սիրիայի կառավարության դեմ, ներառյալ նախագահ Բաշար Ասադի, նրա կնոջ, քրոջ և տասնյակ այլ սիրիական պաշտոնյաների: