կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-13 22:13
Աշխարհ

ԱՄՆ-ն մասնակիորեն կչեղարկի Սուդանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ն մասնակիորեն կչեղարկի Սուդանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ն մասնակիորեն կչեղարկի Սուդանի նկատմամբ պատժամիջոցները, երկրի իշխանությունների «դրական գործողություններից» հետո, հայտնել է ԱՄՆ նախագահ ԲԱրաք Օբաման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Օբաման Սենատին ու Կոնգրեսին ուղղված իր նամակում գրել է, որ «հանգել է այն եզրակացության», որ այն իրավիճակը, որը հանգեցրել է պատժամիջոցներ սահմանելուն, «վերջին վեց ամիսներին փոխվել է՝ սուդանյան իշխանությունների դրական գործողությունների շնորհիվ» ։ 

Օբամայի խոսքով «ռազմական ակտիվությունը զգալիորեն կրճատվել է, ամրապնդվել են Սուդանում հակամարտության շրջաններում հրադադարի պահպանման ուղղված միջոցառումները, նաեւ բարելավվել է հումանիտար իրավիճակը»։

Նամակում ասվում է, որ չեղարկվելու են ԱՄՆ նախագահների կողմից տարբեր տարիներին արձակված հրամանների մի շարք կետեր, որոնցով «արգելափակվում էին Սուդանի կառավարության անդամների սեփականությունն ու սեփականության ոլորտում շահերը, նաեւ արգելվում Սուդանի հետ առեւտրային գործարքները՝ այդ թվում ներմուծումն ու արտահանումը»։