Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ կոնգրեսում անհանգստացած են նախագահական ընտրություններում արտաքին միջամտության նոր սպառնալիքով: Հունիսի 18-ին «Facebook»-ի, «Google»-ի և «Twitter»-ի բարձրաստիճան ներկայացուցիչներն առցանց լսումների շրջանակում հանդիպել են ամերիկացի օրենսդիրների հետ: Լսումները նվիրված էին նոյեմբերի 3-ին սպասվող նախագահական ընտրություններին արտաքին միջամտության խնդրին: «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ «Facebook»-ի, «Twitter»-ի ղեկավարության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք չեն հայտնաբերել համակարգված արտաքին միջամտության վերաբերյալ որևէ ապացույց՝ կապված ԱՄՆ-ում քվեարկության կամ վերջին զանգվածային ցույցերի առցանց քննարկման հետ:
Ամեն դեպքում «Twitter»-ի գլոբալ ռազմավարության և զարգացման գծով տնօրեն Նիկ Փիքլզը հայտարարել է, որ սոցիալական ցանցը բախվել է մի իրավիճակի, երբ շահարկումների հարթակից անցում է կատարվել հրապարակային թվիթների, որոնք արվել են պետական օգտահաշիվներից և պետական լրատվամիջոցների էջերից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը, իր հերթին, մեղադրել էր սոցիալական ցանցերին գրաքննության համար և կոչ էր արելկառավարությանը չեղարկել պաշտպանության միջոցները, որոնցից օգտվում են տեխնոլոգիական հարթակները: