|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հասարակական ճնշումներին դեմ չգնալով` այսօր Վրաստանի խորհրդարանը նորից փոփոխություններ է կատարել մեկ շաբաթ առաջ փոփոխված Քաղաքացիական օրենսգրքում` մասնակիորեն վերացնելով նախկինում կրոնական մի շարք համայնքների, այդ թվում` Հայ Առաքելական եկեղեցուն տրված կարգավիճակները:
Առաջին փոփոխություններով կրոնական համայնքներին տրվել էր հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ. այն կազմակերպություն է, որն անկախ պետական վերահսկողությունից իրականացնում է քաղաքական, պետական, սոցիալական, լուսավորչական, մշակութային եւ հանրային այլ գործունեություն: Բայց ահա այսօրվա փոփոխություններով` կրոնական համայնքներն իրավունք են ստանում գրանցվել որպես կրոնական կազմակերպություններ:
Առաջին փոփոխություններով օրինագծին դեմ էր արտահայտվել Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը, դրանից անմիջապես հետո մայրաքաղաք Թբիլիսիում սկսվել էին հանրահավաքներ, որոնց ժամանակ հնչում էին հիմնականում հակահայ հայտարարություններ: