կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-18 12:10
Արցախ

Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում: Շրջանի համայնքներից մեկում 2 նոր դեպք է հաստատվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 

«Թեստավորման արդյունքում COVID-19-ը հաստատվել է նաև Հադրութի շրջանում՝ նախկինում հաստատված վարկակակիրների կոնտակատավորներից մեկի մոտ: Այսպիսով, վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության 3 նոր դեպք է գրանցվել:

Հուրախություն բոլորի՝ ծանր վիճակում հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված քրոնիկ հիվանդություններ ունեցող և կորոնավիրուսի ախտորոշմամբ քաղաքացին բուժանձնակազմի ջանքերի շնորհիվ կազդուրվել և այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Հիվանդությունը հաղթահարել է ևս մեկ անձ, առողջացածների թիվն արդեն հատել է 56-ի սահմանը:

COVID-19-ով վարակված մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հիվանդությունն արդեն հաղթահարել է 56 մարդ, թեստավորումների քանակը 1520 է»: