|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված քաղաքացին 1957 թվականի ծնված է, նրա ընտանիքի անդամների մոտ նույնպես վարակման կասկած կա, Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքի բնակիչները ինքնամեկուսացվել են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ քաղաքացու հարազատները, որոնց մոտ վարակման կասկած կա՝ ապրիլի 2-ին մեկուսացվել են Քաշաթաղի շրջանի բուժհաստատությունում. «Նրանք Արտաշատի շրջանից են եղել, որոնց մեկուսացրել ենք»։
ԱՀ պետնախարարն ասաց, որ նախապես հայտնի է եղել քաղաքացու հետ շփում ունեցողների շրջանակը. «Նրանք 17 հոգի են։ Այդ անձինք եւս ինքնամեկուսացված են»։
Մարտիրոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացին ախտանիշներ չի ունեցել. «13 օր հսկողության տակ է պահվել, 13-րդ օրը թեստավորվել է»։