|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 6 քաղաքացու մոտ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Վարակակիրներից 4-ը` Ստեփանակերտ քաղաքից են, որոնցից 2-ը` նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության ընթացքում, իսկ 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Վարակակիրները Բերձոր ու Մարտունի քաղաքից են:
Առողջացել է 10 քաղաքացի:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 287 մարդու մոտ, որից 262-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 171 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 10139 փորձանմուշի հետազոտություն: